Հայ աստղագետ Բենիկ Թումանյան

Բենիկ Եսայու Թումանյան (մայիսի 11917, գյուղ Դսեղ (այժմ՝ ՀԽՍՀԹումանյանի շրջանում)), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։ ԽՄԿԿ անդամ 1943թվականից։

Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1940)։ 19411945թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1957թվականից ղեկավարում է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երևանի կայանը և համալսարանի աստղադիտարանը։ 1974 թվականից համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղագիտության պատմությանը։ Հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը (արժանացել է Բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին) ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի 1-ին քառորդը։ Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիեզերքի։ Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցիհուշամեդալով։ Վախճանվել է 1980թ. փետրվարի 10-ին Երևանում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s