Միքայել ֆարադեյ

Ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնի արվարձանում, դարբնիընտանիքում։ 13 տարեկանից աշխատել է գրքերի խանութում որպես առաքիչ, այնուհետև տպարանում՝ որպես աշակերտ։ Զբաղվել է ինքնակրթությամբ՝ կարդալով քիմիայի և էլեկտրականության մասին գրքեր, կարդալու ընթացքում փորձեր անելով։

1813 թ. պատվիրատուներից մեկը Ֆարադեյին է նվիրել Թագավորական Ինստիտուտում Համֆրի Դեվիիդասախոսություններին մասնակցելու հրավիրատոմս, որն էլ վճռորոշ դեր է խաղացել նրա կյանքում։ Դեվիի շնորհիվ Թագավորական ասոցիացիայում ստացել է ասիստենտի տեղ։ 18131815թթ. Դեվիի հետ շրջել է Եվրոպայում, այցելել մի շարք երկրների լաբորատորիաներ։ 1824 թ. Ֆարադեյն ընտրվել է Թագավորական ընկերության անդամ, 1825 թ. դարձել է Թագավորական ասոցիացիայի լաբորատորիայի տնօրեն։

1913 թ.

Լայն ճանաչում են ստացել նրա հրապարակային դասախոսությունները։

Փորձերի արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոլիզի օրենքը (Ֆարադեյի օրենքներ)։ 1830-ականներին առաջարկել է դաշտի հասկացությունը, 1845 թ. առաջին անգամ օգտագործել է «մագնիսական դաշտ» տերմինը, իսկ 1852 թվականից ձևակերպել է դաշտի տեսությունը։

Նրա անունով է կոչվում իր փորձարկած գլանը, որով կարելի է չափել էլեկտրական լիցքը, իր անունն է ստացել նաև ֆիզիկական այն երևույթը, երբ կատարվում է հաստատուն մագնիսական դաշտի ուժագծերի երկայնքով նյութում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ, գծայնորեն բևեռացված լույսի) բևեռացման հարթության պտույտ։

Մահացել է 1867 թ. օգոստոսի 25-ին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s