Առաջադրանք Հայոց լեզվից

1.Յուրաքանչյուր կապակցությամբ իմաստն արտահայտեք մեկ բառով։

Երեք գույն ունեցող_եռագույն,հին ոճ_հնաոճ,նուրբ կազմվածք ունեցող_նրբակազմ,ոսկուց ձուլված_ոսկեձույլ,քարից կերտված_քարակերտ,քաղցր համ ունեցող_քաղցրահամ,եկամուտ բերող_եկամտաբեր,շանթի հարված ստացած_շանթահար,լուրջ մտածող_լրջամիտ,ձեռքով կերտված_ձեռակերտ,փետուրներով զարդարված_փետրազարդ,միշտ վառվող_մշտավառ, ինքնակրթությամբ ուսում ստացած_ինքնաուս,անունների ցանկ_անվանացանկ,աղեղի ձև ունեցող_աղեղնաձև,հնությունից մաշված_հնամաշ,ինքն իր կամքով_ինքնակամ,ընթերցել սիրող_ընթերցասեր,երախտիքը մոռացող_երախտամոռ,բարձր աստիճան ունեցող_բարձրաստիճան։

2.Աջ սյունակից ընտրել յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։

1.մրգահյութից զովացուցիչ ըմպելիք_օշարակ

2.մեղք գործել_մեղանչել

3.ծաղիկ աճեցնելու ծաղկաման_թաղար

4.գինի մատուցող անձ_մատռվակ

5.մեկի մոտ սովորել_աշակերտել

6.ծարավից տանջվել,տոչորվել_պապակել

7.հագուստի,գոտու ծայրերը միացնող օղակեռ_ճարմանդ

8.ամառանոց եկած անձ_հովեկ

9.մեղուների բույն_փեթայ

10.տնային բաց ոտնաման_հողաթափ

11.դաս տալ,ուսուցանել_դասավանդել

12.խիտ թփերով ու ծառերով պատված տեղ_թավուտ

13.չորանալ և կծկվել_սմքել

14.ճամփորդների հանգրվանելու վայր_իջևան

15.մեկ ցողունին աճած պտուղների ամբողջություն_ողկույզ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s