ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Գավգամելայի-ճակատամարտՄ.թ.ա. 334 թ. սկսվում են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները դեպի Փոքր Ասիա ու արևելք: Սկսվում են նաև հույն-պարսկական պատերազմները: Մ.թ.ա. 333 թ. Իսսոսի դաշտում Կիլիկիա﴿ տեղի է ունեցել այդ պատերազմի խոշոր ճակատամարտերից մեկը Իսսոսի ճակատամարտը): Հայերն այդ ճակատամարտում կռվել են պարսից բանակի ձախ թևում, մարերը՝ աջ, իսկ կենտրոնում՝ պարսիկներն էին:

Ենթադրվում է, որ 47 հազարանոց հայոց զորքը՝ այրուձին ու հետևակը առաջնորդել է Վահե Հայկազունին, որն ըստ Մովսես Խորենացու զոհվել է Ալեքսանդրի ձեռքով1: Չնայած պարսից բանակը թվաքանակով գերազանցել է Ալեքսանդրի զորքին, ճակատամարտն ավարտվել է պարսիկների պարտությամբ: Իսկ պարտության պատճառը աջ թևում կռվող մարերի փախուստն էր, որից հետո սկսվել է խուճապ և ամբողջ զորքը նահանջել է: Թողնելով ընտանիքն ու հարազատներին, խուճապահար փախուստի է դիմել նաև ճակատամարտին մասնակցող պարսից թագավոր Դարեհ 3-ը: Հաջորդ խոշոր ճակատամարտը հունա-մակեդոնական և պարսկական բանակների միջև տեղի է ունեցել մ.թ.ա 331 թ. Գավգամելայում Ասորիք): Պատմիչ Արիանոսը վկայում է, որ Գավգամելայի ճակատամարտին պարսիկների կողմից մասնակցել են հայոց այրուձին ու հետևակը Օրոնտեսի Երվանդ) և Միթրաուստեսի Միհրվահիշտի) գլխավորությամբ2: Իսկ պատմիչ Կուրտիուս Ռուֆուսը գրում է. «Աջ թևում կանգնած էին Մեծ Հայքի հայերը, կադուսիներն ու կապադովկիացիները, ասորիներն ու մարերը»3: Այս ճակատամարտը նույնպես ավարտվել է պարսիկների պարտությամբ ու ռազմի դաշտից պարսից թագավոր Դարեհ 3-ի փախուստով: Պարսից բանակի աջ թևը, որտեղ կռվում էր հայոց զորագունդը, հերոսաբար դիմակայել է հունա-մակեդոնական զորքին և մարտը շարունակել նույնիսկ այն ժամանակ, երբ պարսիկները Դարեհ 3-ի գլխավորությամբ անկազմակերպ ու խուճապահար փախել են մարտի դաշտից: Հայկական ուժերը այնպիսի քաջությամբ ու համառությամբ են կռվել, որ մակեդոնական զորքի հրամանատար Պարմենիոնը օգնություն է խնդրել Ալեքսանդրից, որն այդ ժամանակ հետապնդում էր մարտի դաշտը լքած Դարեհ 3-ին, ցանկանալով արագ գերի վերցնել նրան: Ալեքսանդրը ստիպված էր ընդհատել Դարեհի հետապնդումը, քանի որ հայտնված հեծյալ սուրհանդակները հայտնում են, որ բանակի ձախ թևում կռվող զորավար Պարմենիոնը օգնություն է խնդրում: Ռուֆուսն այդ մասին գրում է. «Պարմենիոնը հրամայեց իր հեծյալներին հայտնել Ալեքսանդրին, թե ինչ ծանր վիճակում են իրենք, և եթե արքան արագորեն չգա օգնության, ապա ինքը չի կարողանա կասեցնել ընդհանուր փախուստը։ Երբ Պարմենիոնից այդ լուրը եկավ, արքան արդեն հեռու էր գնացել` սպառնալով փախչող թշնամու թիկունքին։ Նա հրամայեց կանգնեցնել սլացող ձիերին, կանգ առավ նաև ողջ ջոկատը։ Ալեքսանդրը կատաղած էր, որ իր ձեռքից խլեցին հաղթանակը և որ Դարեհին այժմ ավելի հեշտ կլինի փախչելը, քան նրան հետապնդելը։ …Ասպանդակելով ձիերին` բոլորը նետվեցին թշնամու վրա և վերջիններս սկսեցին ոչ թե դանդաղորեն նահանջել, այլ արագ երթով»4: Արագ հայտնվելով մարտադաշտում, Ալեքսանդրը անմիջապես գրոհում է կռվով նահանջող հայկական զորքի վրա: Սակայն գրոհող Ալեքսանդրի աչքի առաջ մարտադաշտում տեղի է ունենում անսպասելի շրջադարձ: Հերոսաբար կռվող հայոց զորքը կարողանում է արագ վերախմբավորվել: Աջ թևի զորամասերին առաջնորդող հայոց այրուձին «արագ երթով նահանջի» հրաման է ստանում, որի ժամանակ ոչ միայն կարողանում է կասեցնել կենտրոնից հակագրոհ սկսած Պարմենիոնի զորքի հարվածները, այլև գրոհում է Պարմենիոնին օգնության եկած և իր թիկունքում հայտնված Ալեքսանդրի հրամանատարությամբ գործող հեծելազորի վրա: Սա մեծ հանդգնություն էր և անսպասելի՝ Ալեքսանդրի համար: Նա չէր կարող ենթադրել, որ նահանջող զորքը կարող էր իրականացնել այդպիսի հանդուգն մարտավարություն, գրոհելով Ալեքսանդրի գլխավորությամբ գործող մակեդոնական բանակի հարվածային խմբավորման վրա: Մարտադաշտում իրավիճակի տերը դառնում է հայոց այրուձին, որը անկասելի գրոհով ճեղքում է իր թիկունքում հայտնված մակեդոնական հեծելազորը և դուրս գալիս շրջապատումից: Սա հարկադրաբար «նահանջող» հայոց հեծելազորի հաղթանակն էր: Ալեքսանդրին չհաջողվեց ջաղջախել հայոց այրուձին, որը կարողացավ ճեղքել հուսալի համարվող Ալեքսանդրի հրամանատարությամբ գործող զորաթևը: Այս ամենի մեջ մեծ էր Երվանդ և Միհրվահիշտ զորավարների գրագետ մարտավարությունը, որոնք հաջողությամբ իրականացրին «նահանջը»՝ հայոց այրուձին անվնաս ու ապահով հասցնելով Հայաստան:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s