Առաջադրանք Հայոց լեզվից

Ընդգծված դարձվածքները   փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էինեկել (համուզվեցին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող (անտեսող) մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում (մահանում): Հիմա արդեն գլխիենք ընկել(հասկացել էին), թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ էգալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում.Ադամի տարվանից  (հին ժամանակներից)ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի(վախենալու)   օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր (սովորությունը հաղթել է): Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Ընդգծված դարձվածքները   փոխարիեն՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը կռվի էր դուրս եկել (կռվում էր) հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց(որոշեց) միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել(համտեսել), իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին (կասեցրել էին):
Փոքրասիական ժողովոտդների դիմադրությունն   արյան մեջխեղդելով(սպանելով),  քաղաքները գրավելով,կրակի ճարակ դարձնելով(հրդեհելով)  ու հողին հավասարեցնելով (բնաջնջելով)` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց(ավիրեց)Արյունը Քսերքեսը   գլխին խփեց(կատաղեց), հրամայեց նեղուցի հախից գալ(պատժել)   խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  (ծեծողներին) հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն   մարդկանց(գլխատել),որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ (հասկացրեց), որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան (սկսեցին)  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա   ընկնելու(անմիջապես ճանապարհվելու)`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղարեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց                                  ( համարձակվեց)ու անցավ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s