ԿՈՄՊՈՍՏ

Havekompostbunke.jpg

Կոմպոստ (գերմ.՝ Kompostիտալ.՝ composta,լատ.՝ compositus-բաղադրամաս),միկրոօրգանիզմներիկենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվողպարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտֆոսֆորկալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան ևճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբիցտորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբիցվուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք),տերևներիցարևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15-40 տ/հա)։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են։

Կոմպոստը միկրոօրգանիզմների  կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ է։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում էգոմաղբիցտորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբիցվուշի և կանեփի կեղևանքից,տերևներիցարևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։

Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են:

Ինչպե՞ս պատրաստել կոմպոստ: Դրա համար անհրաժեշտ է հիշել 4 կարևոր բան, դրանք են  կանաչ ու չոր բաղադրիչներ, օդ և ջուր: Դա նշանակում է, որ կոմպոստ պատրաստելիս պետք է ընդամենը հավաքել խոնավ, թարմ ու կանաչ բաղադրիչներ, խոտ, տերևներ, մոլախոտ, սննդի մնացորդներ և նմանատիպ այլ նյութեր և չոր բաղադրիչներ, չորացած տերևներ, ծղոտ, չոր խոտ և փայտի տաշեղներ կամ կտորներ: Համոզվելու համար, որ խարնուրդը բավարար խոնավ վիճակում է, պետք է թրջել ու պարբերաբար խառնել, որպեսզի բաղադրիչներից գոյացած կույտի մեջ թթվածին ներթափանցի:

Կոմպոստ պատրաստելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ 4 քայլերին.

1) Առանձնացնել տարածություն, որը լինի.

ա) հարթ ջրով չողողվող, մի քիչ բարձր ցանկացած երկարության, երեք մետրից ոչ պակաս լայնության:

2) Տարածությունը լցնել

ա) ներքին մասում լցնել հեղուկ կլանող նյութ, չոր տորֆ, մանրացված ծղոտ, չոր տերևներ և այլն, այնպես, որ այն դառնա 30սմ հաստությամբ շերտ:

բ) լցնել օրգանական թափոններ՝ սննդային ու բուսական մնացորդներ, շերտ-շերտ ծածկելով տորֆով կամ հեղով:

գ) ավելացնել գոմաղբ կամ գոմաղբահեղուկ՝ քայքայման պրոցեսը արագացնելու և կոմպոստի որակը լավացնելու նպատակով:

դ) խոնավացնել չոր մնացորդները,

եթե գոյացած կույտը 2 մետր լայնության է, ապա հաջորդական շերտերը դարսել մինչև 1,5 մետր բարձրության այնպես, որ բարձրությունը կազմի լայնքի 2/3-ը կամ 75%-ը:

ե) քայքայման պրոցեսներից անջատվող գազերի կլանման համար կույտը վերևից և կողքերից ծածկել հողի կամ տորֆի 10-20 շերտով:

Հետագա մշակման աշխատանքները:

ա) Անհրաժեշտ է կույտը միշտ խենավ պահել, ժամանակ առ ժամանակ ջրելով և բահով խառնելով: Գարնանը բացելիս այն պետք է ունենա մուգ գույն, լինի փխրուն և վերածված լինի համասեռ զանգվածի:

Կոմպոստի կիրառումը:

ա) Գարնան հողը փորելիս կոմպոստը ցրել ամբողջ հողամասով մեկ 3-5 կգ քմ

բ) Ցանքի ու տնկումների ժամանակ, սերմի հետ մեկտեղ մտցնել այն շարքերի կամ ակոսների մեջ՝ շարային կամ ցանքակից պարարտացման եղանակով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s