ԲԱՐԲԱՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում։ Ծերացել են,և մի տղա ունեն։ Ամուսինը ասում է.

-Արի մեր տղային ամուսնացնենք։

Կինն ասում է.

— Ամուսնացնենք։

— Իսկ ում աղջկան ուզենք։

Ամուսինը ասում է.

— Նայում եմ մեր գյուղում խելոք մարդ չկա։Ամենից խելոքն տերտերն է, արի գնանք տերտերի աղջկան ուզենք։Տերտերի հետ խոսում են, և նրա աղջկան ուզում։ Բերում են տուն։ Դե այսօր նորահարս է, վաղը, մյուս օր կլավանա։ Այսպես երեք, չորս օր է անցնում։ Հիմա տանը ջուր չկա, թոնիրը վառել է կիսուրը, իսկ կաթսան վառվում է։ Ամուսինը կնոջը ասում է.

— Այ կին, ախր կաթսան վառվում է, ջուր չկա, թող տանեմ մի դույլ ջուր բերեմ։

Կինն ասում է.

— Չէ, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու տանես, ջուր բերես։ Թող, ես տանեմ։

Մարդ ու կին կռվում են ամուսինն ասում էես տանեմ, կինն ասում է` ես տանեմ։

Հարսը կանգնում, ասում է.

— Այ հայր ու մայր, ինչու եք կռվում, հերթ պահեք, ամեն մեկդ գնացեք բերեք։

Այ քեզ նորահարս։

Գրական հայերենի՛ փոխադրիր Լոռվա բարբառով տրված հատվածը (Հայկական ժողովրդական հեքիաթներից)։ 

Ըլում են, չեն ըլում` մի մարդ, մի կնիկ: Սրանք մի րեխա էլա ունենում չեն: Նրանք շատ հարուստ են ըլում, հմա մինն էլ ա նրանց աչքումը գալիս չի ըլում: Նրանք հենց միալար ասելիս են ըլում. «Է՜հ, ընչերնո՞ւս ա պէտքն էս ղդար դովլաթը, էս անքուն ցեցը, եբ մենք  մի րեխա չունինք, որ նրանով խնդանք, ուրխանանք: Էրնեկ աստոծ սրա կեսը, կիսի կեսն էր մեզ տվել ու մի սիրուն տղա…»:
Եբոր նրանք ջիլիզ պռաված են ըլում, մելներուն կտրած, որ րեխա ունենան, մի դռնում դրանց տուն ա գալիս մի դարվիշ… Դարվիշը ջեբիցը հանում ա իրեք խնձոր ու պռավին տալիս.- Էս խնձորնին վե կալ, վրա իրեք օրը մին-մին կե, դեռ տարին չանցկացած` տղա կունենաս… Էն ղայդի անուշ ա ըլում խնձորը, որ բերնի ջուրը ըղու ա ըլում: Պառավը վեր ա ունում իրեք խնձորն էլ ուտում: Անց ա կենում քիչ վախտ, էս պառավը երկուֆոգիսանում ա:

Լինում են չեն լինում մի մարդ ու կին են լինում։ Նրանք մեկ երեխա էլ չեն ունենում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s