ԱՐՑԱԽԻ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

Ապրէլ կա` յըէղ ա, ապրէլ էլ կա` լըղէ յա
Ապրէլ կա` արծաթ ա, ապրէլ կա` արկաթ ա
Ապրէլ կա` մըռնէլան փիսա
Մօրը մին օրթնանքը օխտը վըրթըբէդու անէսկ կը քանդի
Հօրը-մօրան կըման ըշխարքումըս ամմէն հինչ կըքըթէնվա
Հօրը-մօրը ղադիրը չըգյիդօղը Ըստուծէն ղադիրը գյիդալ չի
Ախճիգյը տուսի պատ ա, տըղան տանը սըթունըն ա
Քուրըն ասում ա` ախպէր օնիմ, ախպէրըն ասում ա` քուր չօնիմ
Ըսկէսուրը ընգուճէն մինը քառ կը պահէ
Հարուստը ջուբէն ա թըխում  քյասիբը` ծույնէրէն
Արտը վէր նըմըրդօթուն անէ, կավը տօնը կը պահ
Անղոնաղ տոնը ավերակ տոնա
Խոսքը քյանդիրա, վեր քաշիս, կըրկնանա
Ծյունավ ըրած եղտը պեց կընի
Կաթնեն նհետ նի մտածը հոքվին նհետ տուս կկյա
Ամեն թող ըրած քարու հետա վազ չըն տալ
Հացը`սուլթան, ճուրը` վեզիր, մնացածը` կիզիր-միզիր
Ներիլը հեշտ ա, մննան քցիլն ա տժեր
Ցորեն հաց չօնիս, ցորեն լեզու էլ չօնիս
Չալ օխծ տեսածը չալ չաթվան էլ կվախե
Հրցնելը համոթ չի, չգիդալն ա համոթ
Ամեն խմորա քյաթա չի թխվում

Ապրել կա յուղաներկ , ապրել կա լեղի է։

Ապրել կա արծաթ է, ապրել կա երկաթ է։

Ապրել կա մեռնելուց վատ է։

Մոր մի օրհնանքը , յոթ վարդապետի անեծք կքանդի։

Հորից, մորից բացի աշխարհում ամեն ինչ կգտնվի։

Հոր, մոր արժեքը չիմացողը, Աստծո արժեքն էլ չի իմանա։

Աղջիկը դրսի պատ է, տղան տան սյունը։

Քույրն ասում է եղբայր ունեմ, եղբայրն ասում է քույր չունեմ։

Սկեսուրը ականջի մեկը խուլ կպահի։

Հարուստը գրպանին է խփում,աղքատը ծնկներին։

Արտը եթե բերք չտա, տունը կովը կպահի։

Անհյուրընկալ տունը ավերի տուն է։

Խոսքը պարան է , ինչքան ձգես, այնքան կերակրի։

Ձյունով ծածկված կեղտը կբացվի։

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։

Ամեն նետած քարի ետևից չեն վազի։

Հացը Սուլթան , ջուրը Վեզիր մնացածը գզիր,մզիր։

Ներելը հեշտ է , մոռանալ է դժվար։

Ցորեն, հաց չունես, ցորեն լեզու էլ չունես։

Սև օձ տեսնողը , սև պարանից էլ կվախենա։

Հարցնելը ամոթ չէ , չիմանալն է ամոթ։

Ամեն խմորից չէ, որ հաց են թխում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s