Գրաբարյան օրեր,թարգմանություններ գրաբարից

ԺԷ)   Եթէ ոչ հատն ցորենոյանկեալ  յերկիր մեռանիցիինքնմիայն կայ. ապա եթէ  մեռանիցի` բազում արդյունս առնէ:

Եթե ցորԵնի հատիկը ընկնի հողի մեջ և չմեռնի,ինքը կմնա միայն,իսկ եթե մեռնի շատ արդյունք կտա։

                                                                           (Յովհաննէս  ԺԲ,   24)

 անկեալ                — ընկած, ընկել (է),  ընկնելով
յերկիր                  — հողը, հողի մեջ
կայ                         — կա, ապրում է
ապա եթէ            — իսկ եթե
բազում արդիւնս   — շատ արդյունք
առնէ                       — անում է, ստեղծում է, տալիս է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասության աշխարհաբար տարբերակները համեմատի՛ր. ո՞րր կընտրես, որպես ամենալավ փոխադրություն.
Եթե ցորենի հատիկը հողի մեջընկնելով չի մեռնումմիայն ինքն էապրումիսկ եթե մեռնի, շատարդյունք կտա:
Եթե ցորենի` հողն ընկած հատիկըչի մեռնումմիայն ինքն է ապրումիսկ եթե մեռնում էշատ արդյունքէ տալիս։
Եթե ցորենի հատիկը հողի մեջընկնի եւ չմեռնիմիայն ինքըկապրի, իսկ եթե մեռնիշատարդյունք կտա։
Հողն ընկած ցորենի հատիկը որչմեռավմիայն ինքը կապրիիսկոր մեռավշատ արդյունք կտա:
Հողն ընկած ցորենի հատիկըպիտի մեռնիթե չէ միայն ինքըկապրիու թե մեռավշատարդյունք կտա:

ԺԸ)  Ամենայն որ զչար գործէ`ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսնզիմի՛ յանդիմանիցին գործքնորա։

Ամենայն չարիք գործում է լույս,չի գալիս դեպի լույսը,չեն հանդիմանվի և չպիտի հանդիմանվեն ։ 

                                                                          (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում
զլոյս                                          — լույսը
ոչ գայ                                                   — չի գալիս
առ լոյսն                                  — լույսի մոտ, դեպի լույսը
մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բաոակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.
 ատէգործէգործք նորա։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

ԺԹ)  Աստուած սէր է:
 Երկիւղ ոչ գոյ ի սէրայլ սէրնկատարեալ ի բաց մերժէզերկիւղն։

Աստված սեր է։Սիրո մեջ գոյություն չունի վախը, քանի որ կատարյալ սերը մերժում է վախը։

                                                                            (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)
ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի
ի սէր                            -սիրո մեջ
սէրն կատարեալ        — կատարյալ սերը
ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Ի) Զի այնպէս սիրեաց Աստուածզաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

Աստված այնպես սիրեց աշխարհը,որ մինչև անգամ իր որդուն տվեց։

 

                                                                            (Յովհաննէս   Գ,  16)
զորդին իւր միածին      — իր միածին որդուն
ետ                                   — տվեց
մինչեւ                          — այստեղ` մինչև անգամ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ինոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի: 

Ով փոս է փորում ինքը կընկնի նրա մեջ,ով որ ցանկապատ է քանդում օձը կխայթի նրանով ով որ քարե վերցնում նրանով է չարչարվում Եվ ով որ փայտ է կոտրում նրանով կտանջվի։

   

                                                                      (Ժողովող Ժ,   8-9)
խորխորատ     — փոս
ի նոյն                — նույնի մեջ
անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի
քակէ                — քանդում է
զցանգ              — ցանկապատ(ը)
հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս            —  քարեր(ը)
նոքիմբք           — նրանցով
չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին                — նույնով
ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

 

ԻԲ)  Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:

Մտեք նեղ դռնով, քանի որ ընդարձակ է ճանապարհը և լայն է դուռը,որը տանում է դեպի կորուստ և շատերն են, որ մտնում են այդ դռնով։Բայց անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են գտնում այն։

 

                                                                           (Մատթէոս   Է,  13-1

ընդ դուռն                   — դռնով
ընդ նա                       —  նրանով
համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն
տանի                         — տանում է
ի կորուստ                 — դեպի կորուստ
բազումք                     — շատերը
անձուկ                       — նեղ
ի կեանս                      — դեպի կյանք
սակաւք                       — քչերը
դուռնն                         — այն դուռը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
մտանեն, գտանեն:
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

ԻԳ)     Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  

Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ.և խավար էր անդունդների վրա.և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա.Եվ Աստված ասաց՝թող լինի լույս .և եղավ լույս։

                                                                           (Ծննդոց    Ա,   1-4) 

ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ
ետես                                  — տեսավ

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.

զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s